Առողջ ապրելակերպի հիմունքները
«Օդի վիտամիններ»

Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ. դրանք օդի մեջ են, թթվածնի իոններով լիցքավորված մոլեկուլներում: Օդը մարդու կյանքում աննկարագրելի դեր է կատարում. բարձրացնում է իմունիտետը , օժտված է նաև հզոր հակաօքսիդանտ ազդեցությամբ:
Յուրաքանչյուրը գիտի, որ երբ գլխապտույտ կամ աշխատունակության անկում է առաջանում, ապա առաջին օգնությունը մի կում մաքուր օդն է:
Կյանքի շունչը
Առաջինն, ով նկատել է լիցքավորված օդի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, Լոմոնոսովն էր: Սակայն առաջինն ակադեմիկոս Ալ. Չիժևսկին էր, որ ապացուցեց դրական ու բացասական իոնների ազդեցությունը հիվանդ ու առողջ օրգանիզմի վրա: «Բնակարան կառուցելով` մարդը զրկել է իրեն իոնացված օդից, իր բնական շնչառական միջավայրն աղավաղել է ու բնության հետ օրգանիզմը հակասության մեջ դրել: Քաղաքաբնակները կյանքի 90%-ն անց են կացնում շենքի ներսում ու աստիճանաբար կորցնում իմունային ուժերը, հիվանդանում են ու ժամանակից շուտ ծերանում»:
Անիոնները կամ բացասական լիցքով մասնիկները կենսականորեն անհրաժեշտ են օրգանիզմին: Դրանց գոյությունը մենք զգում ենք բնության գրկում, լեռներում, ծովի մոտ, անձրևից հետո, երբ լիաթոք շնչելու անհագ ցանկություն է առաջանում: Անիոններն անվանում են «օդի վիտամիններ»: Դրանք բուժում են բրոնխների ու թոքերի հիվանդությունները, բարձրացնում իմունիտետը և կանխարգելիչ հզոր միջոց են համարվում, նպաստում են օդը փոշուց մաքրելուն` մանրէների թիվը հասցնելով նվազագույնի: Բացասական անիոնները տևական մաքրող ազդեցություն ունեն օդի միկրոֆլորայի վրա:
Բազմաթիվ էլեկտրաչափական դիտարկումները ցույց են տվել, որ 1 սմ3 անտառի օդում 700-1500 անիոն կա, իսկ խոշոր քաղաքներում` 150-200, շենքերում այդ թիվը նվազում է մինչև 25 անիոն: Ահա թե ինչու են էկոլոգները տագնապում: Բանն այն է, որ եթե 1 սմ3-ում անիոնների քանակը 1000-ից պակաս է, ապա վատանում է ինքնազգացողությունը, հիվանդանում ենք, տառապում գլխացավից, թուլություն, հոգնածություն զգում:
Անիոնների ազդեցությամբ օրգանիզմում ակտիվանում են ֆերմենտները, էնզիմները, վիտամիններն ու հորմոնները:
Օդը, դրսից տուն մտնելով, կորցնում է իր որակական հատկությունները, իսկ օդորակիչները թարմ օդի տպավորություն են ստեղծում, ինչը, սակայն, երբեք չի կարող բնական օդին փոխարինել: Բանն այն է, որ սենյակում ու շենքում օդն այլևս կենսաբանորեն ակտիվ չէ, իոնացված չէ: Իսկ այսօր առավելություն համարվող հերմետիկ ապակիները նվազեցնում են օդափոխանակության հնարավորությունը:
Ժամանակակից մարդն իր կյանքի մեծ մասն անց է կացնում փակ տարածքներում ու շնչում առողջության համար վտանգավոր նյութերի մեծ խտություն ունեցող օդ: Այսօր դա խնդիր է թե՛ քաղաքային բնակարանի, թե՛ աշխատավայր-գրասենյակի և թե՛ քաղաքից դուրս գտնվող տան պարագայում:
Ուսումնասիրելով փողոցում ու տանը ստեղծված էկոլոգիական վիճակը` գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տան օդը 6-7 անգամ գերազանցում է դրսի օդին` թունավորության մակարդակով ու, բնականաբար, նպաստավոր միջավայր ստեղծում հիվանդությունների զարգացման համար :
Մարդն օրվա ընթացքում 24 կգ օդ է շնչում: Փակ տարածքում փոշեմասնիկների խտությունը 5 անգամ ավելի է, քան ամենաբանուկ փողոցներում: Ու, եթե հաշվի առնենք, որ մարդը 22 հազար անգամ օդ է ներշնչում, ու ամեն անգամ օրգանիզմ է ընկնում միջինը 55 հազար փոշեհատիկ, ապա ստացվում է, որ մեր շնչառական համակարգն օրական 2 ճաշի գդալ փոշի է շնչում: Մեկ տարում յուրաքանչյուր բնակիչ 30 կգ փոշի է հավաքում իր բնակարանից: Ապացուցված է, որ փակ տարածքում ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու հավանականությունը 5-8 անգամ ավելի է: Բացի այդ, տնային փոշու մեջ բորբոսասնկեր ու սպորներ կան:
Սենյակի օդը կեղտոտվում է ու դրան նպաստող գործոններ են.
- սենյակի նորմալ օդափոխանակությանը խոչընդոտող սինթետիկ նյութերի առատությունը,
- կահույքը, հագուստը, կոշիկը, գորգերը,
- զուգարանների օդը,
- ինքը` մարդը, շուրջ 400 քիմիական միացություն է արտադրում շրջակա տարածք (ածխաթթու գազ, ջրի գոլորշի, եթերանյութեր, որոնք օրգանիզմում կատարվող կենսաքիմիական գործընթացների արգասիք են),
- տնային կենդանիների հոտը,
- ջեռուցման ու գազասարքերի շահագործման խախտման արգասիքները,
- խոհանոցի շահագործումը (հատկապես երբ այրվում է սնունդը կամ փչանում),
- ջրատար ու կոյուղու համակարգում խցանումները,
- տնային փոշին,
- լուրջ աղտոտում է նաև ծխախոտի ծուխը,
- սենյակում նաև նյութերի քայքայման հոտ է լինում (շինանյութի` բետոն, ներկ, քար ու աղյուս), որոնցով կառուցված է տունը, ժամանակի ընթացքում ֆիզիկական ու քիմիական քայքայման են ենթարկվում (քիմիականի դեպքում օդի մեջ գազեր են կուտակվում, իսկ ֆիզիկականի դեպքում` այդ նյութերի մանրագույն մասնիկներ),
- կենցաղային քիմիայի միջոցներ (լվացքի միջոցներ, որոնք պետք է պահվեն պինդ փակվող ամանի մեջ),
- ինտերիերի ոչ գրագետ կազմակերպումը,
- սենյակի օդը թունավոր կոկտեյլի է վերածում հեռուստացույցի, համակարգչի, կենցաղային տեխնիկայի առկայությունը,
- կենդանիներ ունեցողներն իրենց չեն ծանրաբեռնում տարրական հիգիենայի կանոններով. կենդանիների արտաթորանքը չորանալով մշտապես «թևածում» է օդում:
Իրավիճակը շտկելու համար պետք է մի քանի տարրական կանոնի հետևել.
- կանոնավոր կերպով օդափոխել սենյակը,
- դեն նետել հնոտիքը,
- հաճախակի խոնավ մաքրություն իրականացնել,
- նվազեցնել փոշին կուտակող նյութերի քանակը (վարագույր, գոբելեն, գորգ ու ավելորդ իրեր),
- ժամանակ առ ժամանակ մաքրություն իրականացնել նաև նկուղներում, աստիճանավանդակում, իսկ տանը պետք է հետևել, որ սննդային մնացորդներ չկուտակվեն,աղբամանը պետք է փակ բերան ունենա, բայց և հաճախակի պետք է դրա պարունակությունը դատարկել, իսկ աղբամանը ժամանակ առ ժամանակ լվանալ ու ախտահանել:
Մարդը հիմնականում հիվանդանում է աղտոտված օդի հետևանքով կամ այդ օդի պատճառով խորանում են հիվանդությունները:
Հետևաբար, շենքում, սենյակներում միշտ` տարվա բոլոր եղանակներին, պետք է ապահովել բնական օդի ներթափանցումը:

Կարդացեք նաև

«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...


Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...


Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...


Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...


Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...


Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...


Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...


Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...


Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...


Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...


Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...


գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...


Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն